ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Իրաքի ՊՆ ղեկավարի հետ քննարկել են ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցելու հնարավորությունները։
«Նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկեցինք Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները»,-գրել է նախարարը և կցել տեսանյութ։
--00—ԼՄ