Ընտրությունները ՀՀ ներքին խնդիրն է․ մենք հետևելու ենք բոլոր գործընթացներին․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Կայանալիք ընտրություններն, անխոս, Հայաստանի ներքին գործն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք ուշադիր կհետևենք տեղի ունեցողին, հուսով ենք, որ այս բոլոր գործընթացները կնպաստեն հանրության համախմբմանը և հանրության առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Դեսպանն անդրադարձավ նաև քաղաքական ուժերի հետ իր հանդիպումներին, նշեց՝ իր շփումները չեն դադարել:

«Ես այդ տեղեկությունը չեմ թաքցրել, չեմ տեսնում պատճառներ, թե ինչու պիտի հրաժարվեմ այդ գործելաոճից: Դա դեսպանի, դիվանագետի գործառույթներից մեկն է՝ լինել կապի մեջ հանրության, քաղաքական, տնտեսական ոլորտների ներկայացուցիչների հետ»,- նշեց դեսպանը:

--0--ԿԿ