ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ: Լուսինե Ավանեսյանը միջադեպին անդրադարձել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Արցախի իշխանությունները այն դիտարկում են որպես Արցախի Հանրապետության իրավական կարգի ու նոյեմբերի 10-ի հայտարարության խախտում և եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով:
Արցախի իրավապահների կողմից պատրաստվող նյութերը և միջադեպի վերաբերյալ Արցախի իշխանությունների կարծիքը փոխանցվելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- հավելել է Ավանեսյանը:
--00--ԱԹ