ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 7, 24News
Արցախում՝ Շուշիի շրջանում լսվել են անկանոն կրակոցներ: Այս մասին հայտնում են @wargonzo -ի աղբյուրները Ստեփանակերտից: Այդ կրակոցները հիմնականում ուղղված են դեպի օդ, սակայն դրանցից անմասն չեն մնում նաև Արցախի ՊԲ դիրքերը:
Խաղաղապահներն արդեն տեղեկացված են այս միջադեպի մասին: Թե ինչո՞վ են պայմանավորված այս սադրանքները՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններո՞վ, թե՞ այս կերպ «տոնում են» Սուրբ Ծննդյան օրը, հայտնի չէ:
Ավելի ուշ, Wargonzo-ի աղբյուրները վերահաստատեցին կրակոցների փաստը և այն, որ կրակոցներն ուղղվում են ինչպես օդ, այնպես էլ հայկական դիրքերին: Արցախի ՊԲ զինծառայողները համաչափ պատասխան են տալիս Ադրբեջանի ԶՈւ սադրանքներին:
Հայկական կողմից այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարություն կամ պարզաբանում չի արվել:
--00--ԱԹ