ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այն տեսակետին է, որ Թուրքիայի հետ «մեր հարաբերություններում պետք է որոշակի շտկումներ մտցնել»: Նա այդ մասին ասել է՝ «թուրքերին թշնամի համարո՞ւմ եք» հարցին ի պատասխան:
Գրիգորյանի հայտարարությունը բավական բուռն արձագանք է գտել: Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ մտավորականները, թե՛ պարզապես ՀՀ քաղաքացիները քննդատում են ապրիլի 24-ին ընդառաջ թուրքերի հետ հարաբերություններ շտկելու պատրաստակամություն ունեցող ԱԽՔ-ին:
24News-ը հարցախույց է արել Երևանում՝ փորձելով պարզել, թե քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում թուրքերի հետ հարևանություն անելուն կամ հարաբերություններ շտկելուն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը գրեթե միանման է պատասխանել՝ դարավոր թշնամու հետ հարաբերություններ ստեղծելն ուղղակի անհնար է: Շատ փոքր մասը սակայն կարծում է, որ հանուն տնտեսության զարգացման՝ պետք է բացել սահմանները:
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ՄՀ