ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն համոզմանն է, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, իսկ Ադրբեջանը միշտ էլ սպառնալիքի լեզվով է խոսել: 24News-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի ու անձամբ Իլհամ Ալիևի գործողություններում հայերի հետ խաղաղություն կառուցելու կամք չի տեսնում:
Խոսելով իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, մասնավորապես՝ հարևանների հետ շփումները հստակեցնելու ու խաղաղ ապրելու թեզից, մանրամասնեց. «Մեր գնահատականներում կարող են հակասություններ լինել։ Ես, օրինակ, այն համոզմանն եմ, որ խաղաղություն կարելի է կառուցել այն ժամանակ, երբ դիմացինդ էլ է պատրաստ դրան կամ ուզում է խաղաղություն: Կարծում եմ՝ հայտարարություններ անելիս հետպատերազմյան էմոցիոնալ ֆոնը պետք է հաշվի առնել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ