ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
«Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանը նիստ է անցկացրել, որտեղ կրկին խոսել են Զանգեզուրի մասին՝ հայտարարելով, որ այն հինավուրց ադրբեջանական հող է և իրենք պետք է վերադառնան»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչը մեծ սխալ է Հայաստանի կողմից:
Պատգամավորի խոսքով՝ այն, ինչ Ադրբեջանը պատկերացնում է խաղաղության պայմանագրի ներքո, դա Ադրբեջանի լավագույն իղձերի վերաբերյալ պայմանագիր է, որն արտացոլում է նրանց զավթողական տրամաբանությունը:
«Խաղաղության պայմանագրի չեն գնում սպառնալով կամ երբ գերիները դեռևս ապօրինի դատավարություններով պահվում են Բաքվում։ Այս հռետորաբանության պայմաններում ի՞նչ խաղաղության պայմանագիր կարող է լինել: Ալիևը, խաղաղության պայմանագիր ասելով, ցանկանում է հավերժ փակել Արցախի հիմնահարցը՝ ներկայացնելով իբրև լուծված հարց, պարտադրել մեզ հրաժարվել կարգավիճակից, ինչն անհնար եմ համարում, որովհետև դա ոչ միայն անհեթեթ է այսքան զոհողություններից հետո, այլ նաև հակասում է ՀՀ պետական շահին»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ