ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները մարտի 30-ին արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:
--0--ԿԿ