ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին մամուլում հրապարակված այսօրվա տեղեկության վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․
«ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում:
Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն: Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»:
--00—ՄՀ