Հիվանդ երևակայություն է պետք մտածելու համար, որ Փաշինյանն իր քմահաճույքով է ցուցակ կազմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Ազգայի  ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում է, որ իշխանությանն ամենաշատն էր ձեռնտու ռեյթինգային ընտրակարգով ընտրությունների մասնակցելը։

24News- ի հետ զրույցում բացատրեց. «Որպես ռեյթինգային թեկնածու՝ քանի՞ պաշտոնյայի կարող էր առաջադրել իշխանությունը, որի անձնական վարկանիշն էական դեր կխաղար ընտրության արդյունքների վրա, բայց մենք հրաժարվեցինք, որ չասեն, թե Սերժ Սարգսյանի կարած կոստյումի մեջ ենք տեղավորվել»։

Հարցին, թե համամասնական փակ ցուցակներով ընտրակարգն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում, որ միանձնյա որոշի, թե ով է լինելու ՔՊ -ի ցուցակում, պատգամավորը կարճ արձագանքեց. «Նման բան մտածելու համար հիվանդ երևակայություն է պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ