ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ադրբեջանը խախտել է Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ․
«Ըստ հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող անձինք պետք վերադարձվեն, բայց, ցավոք, մենք դեռ ունենք Ադրբեջանում պահվողներ»:
Փաշինյանը նաև կարևորել է Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ-ի և ՌԴ-ի տեսակետները։
--00—ՄՀ