ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, ելնելով երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակից, շարունակում է իր մարզային հանդիպումները։ Այս մասին ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր նման հանդիպում է տեղի ունեցել Գյումրիում, որտեղ ՀՅԴ ՀԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը և Հակոբ Մաթիլյանը հանդիպել են ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի անդամների և համակիր քաղաքացիների հետ:
Հանդիպմանը քննարկվել են հրատապ մի շարք հարցեր»,-ասված է հայտարարությունում։
--00—ՄՀ