ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համար մինչև այժմ էլ անհասկանալի է՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչպե՞ս կամ որտեղի՞ց էին տեղեկացել, թե ապրիլի 10-ին ռազմագերիների նոր խումբ է գալու Հայաստան:
24News-ի հետ զրույցում նշեց՝ նման խոսակցություններ իրեն էլ են հասել, բայց կարողացել է ճշտել՝ գերիների վերադարձի մասին դեռևս խոսք չկա: «ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՄԻՊ-ը գերիների վերադարձի մասին տեղեկություն չունեին, պատգամավորին որտեղի՞ց նման լուր»,- հռետորական հարց տվեց նա:
Ըստ Հովսեփյանի՝ իշխանությունները գերիների թեմայով դիվիդենտներ են ուզում շահել, պատեհ-անպատեհ առիթներով գերիների անուններն են շահարկում: «Գերիներին հետ բերելը պետության պարտավորությունն է, ու չեմ բացառում, որ գերիների ծնողներին կասեն՝ եթե մեզ չընտրեք, ձեր երեխաները չեն գալու»,- հավելեց Հովսեփյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ