ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների, և դրանց մասով պարզաբանումներ ներկայացրել։
Ելույթի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես անդրադարձել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020-ի նոյեմբերի 17-ին արված հայտարարությանը։
«Այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատրեզամի 4-րդ օրը՝ Անվտանգության նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով․ «Երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»։
Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Չի ասել ԳՇ պետը նման բան․ դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված։ Ընդհակառակը ասել է (խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է) հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ Ընդգծում եմ՝ ԳՇ պետը Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։
Ընդ որոում՝ ուզում եմ ընդգծել, որ սեպտեմբերի 30-ին ԳՇ պետը չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում (խնդրում եմ` ուշադրություն դարձրեք ամսաթվին՝ 2020-ին օգոստոսի 21-ին), հավաստիացրել է․ «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով և միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»»,-ասել է Փաշինյանը։
--00—ԼՄ