ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սպանդանոցներում մորթ անելու՝ գործադիրի որոշմանը և հայտարարել, որ թեմայի շրջանակում խորհրդակցություն է արել, տվել կոնկրետ հանձանակարան, համաձայն որի՝ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորող վարկերի և լիզինգային ծրարագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տրանսպորտային տեխնիկայի ձեռբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։
Բացի դրանից՝ կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգույթան տեսչության հետ կձևավորի նախընտրելի քարտեզ սպանդանոցների, և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են։ Որոշումը կընդունվի մի դեպքում․
«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք հիմա մինչև հուլիսի 1-ը միասին աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսից 2-ից ի վեր այս թեմային չենք անդրադառնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ մինչև փետրվարի 6-ը կառավարությունը պատրաստ է առաջարկություններ լսել, թե էլ ի՞նչ գործիքներով կարելի է հարցը լուծել։
«Մենք չենք կարող ասել՝ էկեք, ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև էդտեղ հարմար է, որովհետև սովոր ենք ապրել», -ասել է վարչապետը, ապա հավելել։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ պետք է «տյունինգ անել սուբսիդավող վարկերի և լիզիզնգային ծրագրերը»։