ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ է ունենցել Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը, որով կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը ներկայացրել է նամակի տեսագրությունը։
«Պարո՛ն Նախագահ, Ձեր ուժերի սահմանում Դուք կարող եք ուղղել տասնամյակների ժխտումը այդպիսով իմաստ հաղորդելով Ձեր նախորդ տարվա հայտարարությանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:
Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր նվիրվածության մասին: Եթե այդ սկզբունքը պետք է իմաստ ունենա, մենք չենք կարող հրաժարվել դրանից»,- ասված է Կոնգրեսականի նամակում։
Ըստ Շիֆի՝ «Ցեղասպանություն» բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի․
« Նման վտանգ կա այսօր Արցախում, որտեղ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը կրկին պատերազմեց հայերի դեմ, դրանով սպառնալով ևս մեկ ցեղասպանությամբ»։
--00—ՄՀ