ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ապրիլի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Թաիրով գյուղի 29-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց կարճեցված փողով ու խզակոթով հրազեն` լիցքավորված 16 մմ տրամաչափի երկու փամփուշտով և նույն տրամաչափի ևս մեկ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
--00--ԱԹ