ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ կից գրելով.
«Շնորհակալ եմ աշխատանքի համար, Մեսրոպ Առաքելյան, և երախտապարտ, որ հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին, առանց live-երի և selfi-ների, պաշտոնավարմանդ ամեն օրը եղել ես Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու քո նվիրման շնորհիվ։
Արցախը դա գիտի. ես դա չեմ մոռանա։
Հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ մեր պետությունը աշխարհում ամենալավ ապրելու երկիրը դարձնելու երազանքդ իրականություն է դառնալու։
Շնորհակալ եմ, ընկեր»։
--00--ԱԹ