ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը թուլության և քաղաքական սնանկության հետևանք է։
Կնոջ արժանապատվությունը վիրավորելը՝ որպես քաղաքական քայլ, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև դատապարտելի։
Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից և արհամարհանքը պետք է դառնա այդ մարդկանց արժանի պատասխանը»։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել, փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցվել։