ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրապետական Ռոնալդ Ռեյգանից 40 տարի անց՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը ամենամյա ուղերձում արտաբերեց գենոցիդ բառը: Հուսանք՝ 2019-ին Կոնգրեսի երկու պալատներում ցեղասպանության ճանաչումից հետո, ԱՄՆ-ը 2021-ին պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանությունը՝ սկիզբ դնելով նոր քաղաքականության:
Հուսանք, որ այդ քաղաքականության շնորհիվ Հայաստանի համար կբացվեն աշխարհի հետ հաղորդակցվելու նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Հուսանք՝ Հայաստանում էլ կսկսեն ընկալել, որ աշխարհի քարտեզում միայն մեկ պետություն չէ, որի հետ կապում են փրկության հույսերը՝ փոխարենը ստանալով փակուղի: Հուսանք, որ ԱՄՆ նոր քաղաքականության ևս մեկ դրսևորումը կլինի Արցախի Հանրապետության ճանաչումը, որը նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում՝ վերականգնելով ուժերի խախտված հավասարակշռությունը:
Արդյունքում՝ կանխելով Կովկասում նոր կարգի ստեղծումը՝ ռուս-թուրքական համաձայնությունները Հայաստանի ու Արցախի տարածքների վերաբերյալ, իրավիճակը շրջելով հօգուտ Հայաստանի ու Արցախի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության»:
--00--ԱԹ