Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Այդ մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան իր ուղերձի ժամանակ։ 

«Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա։ Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու։ Խորհրդարանական մյուս խմբակցությունները, պատգամավորները թեկնածու չեն առաջադրի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով մինչև ընտրությունների անցկացումը։ 

--00--ԱՀ