ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
«Պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ` այս օրը, աշխարհն ականատեսը եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին, որը դժբախտաբար շատ հաճախ հերքվել է, և դրա հրեշավորությունը՝ նվազագույնի հասցվել»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Խոսնակը հավելել է, որ իրենց սրտերը ուրախ են․
«Ահա թե ինչու մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության օրը»։
--00--ԱՀ