ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն այսօր հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այս մասին տեղեկանում ենք Թվիթերում արված նրա գրառումից:
«Շնորհակալություն ձեր առաջնորդության համար, տիկի՛ն Փելոսի:
Շնորհակալություն Հայաստանի ժողովրդավարությանը, պետականությանը, անկախությանը և հայ ժողովրդին աջակցելու համար»,- գրել է նա։
--00--ԱՀ