Թրամփը հայտարարել է, որ Փելոսին օրենք է խախտել և անարգանք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

թրամփ

ՌԻԱ «Նովոստին» գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենք է խախտել՝ կոնգրեսում ելույթի ավարտից հետո պատռելով ժողովրդին ուղղված իր ելույթի տեքստը։ 

Ըստ Թրամփի՝ Փելոսին խախտել է օրենքը՝ փչացնելով պաշտոնական փաստաթուղթը։

«Նա օրենք է խախտել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ Փելոսին անարգանք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։