ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժ/պ ապրիլի 23-ին որոշում է ստորագրել ԲՏԱ փոխնախարարին աշխատանքից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիկտորիա Պողոսյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ։
--00—ԼՄ