ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է «մտրակ և բլիթ» խաղի դրսևորում, ոչ թե հայ ժողովրդին ապրումակցում:
Հիշեցնենք, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որին հետևեցին Թուրքիայի սպառնալից արձագանքները:
--00--ԱԹ