ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Մայիսի 5-ին՝ ժամը 17.15-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942 թ. ծնված Մարիետա Մանուկյանի դիակը, որը ապրիլի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն:
--00—ԼՄ