ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ըսս գերատեսչության՝ սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի էներգետիկ և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական 16-րդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 «Կամազ» մակնիշի ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս- Քարվաճառ երթուղով և շուրջ 330 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան:
Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների աջակցությամբ Ադրբեջան է առաքվել 3100 տոննա մարդասիրական օգնություն։ Նշվում է, որ օգնությունը ցուցաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա։
--00—ԼՄ