ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում: Այդ օրը՝ կեսօրին, համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների միջեւ:
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում՝ նույն համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների՝ Իրաքի Հանրապետության քաղաքացիներ, 23-ամյա Ահմեդ Ալմջամասի եւ 22-ամյա Ռամի Օբաիդի միջեւ, որի ժամանակ երկուստեք ձեռքերով եւ ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իրաքցի ուսանողները հրավիրվել են ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժին, կատարվածի մասին տվել են խոստովանական բացատրություններ, սակայն հրաժարվել են դատաբժշկական փրոձաքննության ենթարկվելուց:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
--00--ԱՀ