ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արկադի Տեր -Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջը։
--00—ՄՀ