ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Սյունիքի շուրջ ստվերային գործընթացներ կան։ Լրջագույն պրոցեսներ են ընթանում։ Սա ակնհայտ դարձավ նաև ղեկավարության համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը՝ գնահատելով Սև լճի տարածքում` ադրբեջանցի զինվորականների գործողությունները։
«Երեկ շատերի աչքերը բացվեցին։ Միֆերից ձերբազատվեցին։ Պատերազմն անգամ այդ մարդկանց փորձ չէր տվել, ոչինչ չէր սովորեցրել։ Պարզ դարձավ, որ այն համուզմունքը, թե ՀԱՊԿ-ն այնպիսի անվտանգային կառույց է, որը ստեղծելու է որոշակի երաշխիքներ, իրենց մեկնաբանությամբ, Հայաստանի սահմանների հետ կապված, սխալ էր։
Սյունիքում կատարվածը Փաշինյանի համար «սառը ցնցուղ» է եղել։ Հիմա իրենք փաստի առաջ են կանգնել ու չգիտեն՝ խնդիրն ինչպես լուծել։ Իրենց պատկերացրածով դա չպետք է լիներ։ Իրենց «կուտ» էին տվել, որ այս կամ այն գործիքակազմով, անվտանգային դաշտի, կառույցի միջոցով հնարավոր է անվտանգությունն ապահովել։
Առաջին անգամ հասկացել են, որ մի քայլ կարող են անել և դա կջարդվի իրենց գլխին։ Իրենց աչքերը բացվել են։ Հասկացել են, որ ոչինչ չեն կարող անել։ Կամ իրենց Կրեմլից ասվել է այդ ակնկալիքը չունենաք։ Եթե նման քայլերով առաջ շարժվեք՝ մեջբերելով իրավունքի ուժը, ՀԱՊԿ-ն և այլն, ապա կստանանք բոլորովին այլ պատկեր»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։