ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գնահատել են, որ արտահերթ ընտրությունների գործընթացն իրենց քաղաքական շահերից չի բխում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը։
Ըստ քաղաքագետի՝ նրանց քաղաքական ապագան անորոշ է, իսկ հեռացման հանրային պահանջ կա։ «Եթե իրենք համոզված լինեին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց դիրքերը գոնե ինչ-որ չափով կպահպանեին և իրենց քաղաքական ապագան կերաշխավորեին, կգնային։ Քաղաքական գործոնները չեն բավարարել, որ իրենք մտածեն՝ էական ձայներ կապահովեն»,- նշում է Սարոյանը։
Նա կարծում է, որ իշխանության որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ