ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն, անդրադառնալով Սև լճի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանն ու ՀՀ պետական սահմանի նկատմամբ ոտնձգության միջոցով 3.5 կիլոմետր առաջ գալու միջադեպին, շեշտում է՝ Ադրբեջանը պետք է վերադառնա իր դիրքերին, այլապես գործ կունենանք միջազգային հանցագործության հետ:
24News-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ դեստաբիլիզացնել ՀՀ-ում իրավիճակը:
«Հետևաբար, զգոն ու սթափ պետք է լինել, կոնսոլիդացվենք՝ դիմակայելու արտաքին վտանգներին: Պետք է անենք այն, ինչ պահանջում է պետական շահը»,-ասել է իմքայլականը։
Մանրամասները՝ տեսանյութում։