ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ինչպես գիտեք, այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք,որ այս գործընթացը օգնելու է, որպեսզի խնդիրը ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ , որ սա ժամանակի հարց է»,- ասել է Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ:
«Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի»,- հավելել է Գրիգորյանը:
--00--ԱՀ