Հուսով եմ՝ որևէ վատ սցենար չենք ունենա, հարցերը բանակցությունների միջոցով կլուծենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. 

«Այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»։

--00--ԱԹ