Ժողովրդի թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվում․ արտահերթ նիստ ենք նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ գումարելու համար հայտարարության տեքստ է պատրաստում։ Այս մասին լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայտարարության բովանդակությունը մոտավորապես հետևյալն է․ ՀՀ Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի խորհրդարանում։ Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ խորհրդարանի, ոչ էլ կարծում եմ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ ընտրված այլ պաշտոնյա»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ պայմանավորված սրանով՝ նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ։ Նա հավելեց, որ խոսել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ, քննարկվում է արագ նիստ գումարելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ