ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն առաջարկով դիմել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Առաջարկում ասվում է․
«ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ի դեմս պահեստազորի մայոր՝ Էդգար Հովհաննիսյանի և մայոր՝ Ցոլակ Խաչատրյանի, որը 2020 թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ կամավորագրվեց և հերոսաբար զոհվեց Ջեբրայիլում, բազմիցս հանդես ենք եկել հայտարարություններով՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ էինք արել նաև կազմակերպել բաց hանրային լսումներ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով, մասնավորապես՝
21.06.2005 թվականից ուժի մեջ մտած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են, ընդ որում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում 2005-2015 թթ. արձակուրդային վճարումները տրամադրվել են համաձայն՝ վերոնշյալ իրավական նորմի:
07.08.2010 թվականին ուժի մեջ մտավ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված տարբերակը և այդ ժամանակից մինչև 16.12.2017 թվականը, երբ ուժը կորցրել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, արձակուրդները հաշվարկվում էին աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով:
Բանն այն է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից:
Ինչ վերաբերվում է զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային օրերի հաշվարկմանը, ապա՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որը փոփոխվել էր 24.06.2010 թվականին, ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածն է, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրել էր 16.12.2017 թվականին, արձակուրդի տևողությունը կազմում է`
- մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
- 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
- 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր։
16.12.2017թ․ ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ փոփոխված օրենքում նվազեցվել է տրամադրվող օրերի քանակը և ավելացել է «օրացույցաին օր» ձևակերպումը՝ ըստ էության չանրադառնալով արձակուրդների տևողության յոթ տարվա սխալ հաշվարկի փոխհատուցման հարցին, ընդ որում նվազեցվել է միայն զինցառայողների արձակուրդային օրերի քանակը, իսկ՝ ՀՀ ուժային և ուժայիններին հավասարեցված այլ կառույցներում (ՀՀ ԱԱԾ-ում, ՀՀ ոստիկանությունում, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում) մնացել է նույնը՝ 30 օր, 40 օր, 45 օր, այն էլ առանց «օրացույցաին օր» ձևակերպմանը:
ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների վերոնշյալ խախտումների մասով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը անրադարձ է կատարել դերևս 2018 թվականի տարեկան հաղորդմամբ, սակայն զինցարայողների ոտնահարված իրավունքները ըստ այդմ առհամարվում են գործադիր իշխանության կողմից:
Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ կառավարության 2018 թ. օգոստոսի 09-ին ընդունված թիվ 898-Ն որոշումը, որով կարգավորվում է զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափի հաշվարկումը, արձակվել է ղեկավարվելով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով, որը դրանից մեկ ամիս առաջ՝ 10.07.2018 թ-ին ՍԴՈ-1424 որոշմանբ, ըստ այդմ հակասահմանադրական և անվավեր է ճանաչված եղել, սակայն գերատեսչությունները մինչ օրս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափի տրամադրումը շարունակում են իրականացնել ղեկավարվելով վերոնշյալ օրենքի իրավանորմով ու ՀՀ կառավարության որոշումով:
Մեր հանրային գործունեության հետևաքով բազմաթիվ իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, նախաձեռնություններ և կուսակցություններ հրապարակային անդրադառձել են վերը նշված խնդրին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը:
Կարևորելով՝ ՀՀ Ազգային ժողովի դերը գործադիր իշխանության վերահսկման, հանրությանը հուզող հարցերը լսելու, քննարկելու և օրենսդրական լուծումներ կայացնելու գործում, ինչպես նաև ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու 125-րդ հոդվածով առաջարկում եմ՝ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ խնդիրը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»։
--00—ՄՀ