ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են խնդիրներ իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվտանգությունը, սննդամթերքի և Լաչինի միջանցքի երկայնքով տարբեր ապրանքների տեղափոխման ուղղությամբ:
Անցնող շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ չեն արձանագրվել:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
--00—ՄՀ