ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց չպետք է տեղի ունենա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «5165 շարժման» անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ սահմանագծումը պետք է լինի Արցախի հարցի կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մաս։
«Եթե սահմանը գծվում է ըստ Խորհրդային Ադրբեջանի քարտեզների՝ ՀՀ-ն ընդմիշտ «թաղում» է այս հարցը և Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս»,- ասել է նա։
Սողոմոնյանը կարծում է, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ջոկատին պետք էր զենքի ուժով հետ շպրտել իրենց ելման դիրքերը։
«Եթե մտել էին զենքով, նրանց պետք է զենքով պատասխանեինք։ Եթե հազարներով գային ու քարտեզ բերեին՝ ասեին Գորիսը մերն է, մենք պետք է գնայի՞նք նրանց հետ բանակցության։ Այդ կերպ ագրեսորի ախորժակը չի փակվում»,- նկատել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ