ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ակունք գյուղի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես է պտտահողմը գյուղում ավերածություններ անում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ակունք գյուղի 4-րդ փողոցի մի քանի տներ ամբողջովին հայտնվել են արհավիրքի էպիկենտրոնում: Ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝ 50 մետր է, ամենաերկարը՝ 100-150 մետր: Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են բերքատու՝ ծիրանի, խնձորի տանձի, բալի ծառեր:
Պտտահողմը վնասել է նաև սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներում՝ 10, որոշ հատվաներում՝ 30 և ավել մետր: Ամբողջովին տապալվել են մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
--00--ԱՀ