5-րդ զորամիավորումում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

ՊՆ

5-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ մայիսի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ: 

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, մարտական իրադրության ժամանակ գործողությունների ներդաշնակման, անհատական և խմբային մարտի վարման կարողությունները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և կատարել առաջադրված խնդիրները։

ՊՆ

  --00—ՄՀ