ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Մայիսի 26-ին ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Առուշանյանը։ Նա կասկածվում է մայիսի 24-ին Նորք Մարաշի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 61-ամյա Լավրենտի Առուշանյանին հրազենային վնասվածք պատճառելու համար, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ կասկածյալ Գ. Առուշանյանը վիրավոր Լ. Առուշանյանի եղբոր որդին է, նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումններ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմանում հրազենային վնասվածքով հոսպիտալացվել էր մի քաղաքացի: Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը, որ վնասվածք էր ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից, և նա 61-ամյա Լավրենտ Առուշանյանն է:
--00—ԼՄ