ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Երևանը նոր ճանապարհների կարիք ունի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ է հրապարակել։
«Այս տարի մեկնարկող ճանապարհաշինական այս 2 նախագծերը կոչված են բեռնաթափելու Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը: Նոր ճանապարհներն իրապես կգնահատեն մեր վարորդ քաղաքացիները, ովքեր կունենան Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից դեպի Կենտրոն երթևեկելու այլընտրանքային ճանապարհներ»,-գրել է նա:
--00—ԼՄ