ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն երեկ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգեւոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարեւորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը։
--00--ԱՀ