ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Տաշքենդում ընթացող Երիտասարդների Աշխարհի առաջնությանը հարթակ է դուրս եկել 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը՝ դառնալով հաղթող։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի ծանրամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Լիանան 98 կգ արդյունքով պոկումում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, 125 կգ արդյունքով հրումում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է 2021 թվականի Երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող։
--00—ԼՄ