ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
«Կոմերսանտը» հայտնում է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևը հայտարարել է, որ Տաշքենդը մտադիր է առաջիկայում սահմանափակվել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակով:
Նախագահը նաև հիշեցրել է, որ Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի կազմում չի մտնում որպես անդամ պետություն: Ուզբեկստանի նախագահը շեշտել է, որ հիմա ուզբեկական իշխանությունները «որպես դիտորդ» ուսումնասիրում են՝ արդյոք դա երկրին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:
ԵԱՏՄ-ին անդամագրվելու՝ Ուզբեկստանի մտադրության մասին հոկտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Նշենք, որ ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը: