ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Այո՛, կան գաղտնի պայմանավորվածություններ, ու դրանք վերաբերում են տարածքներին։ Փաշինյանը գնացել է ինչ-ինչ բանավոր խոստման։ Հիմա Ալիևը «ստանում» է դրանց վավերացումը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ մեր իշխանությունը չպետք է անկլավների հարցը քննարկման նյութ դարձներ, անգամ եթե այն ինչ-որ սևագրի տարբերակում եղել էր։
«Տեղին չէ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո վերադառնալ անկլավների թեմային։ Հայկական կողմը կտրուկ պետք է մերժեր նման քննարկումը։ Բայց քանի որ Փաշինյանը դա դարձրել է թեմա, Ադրբեջանն էլ պետք է շարունակի ճնշել, որ այն ինչ-որ կերպ վավերացվի»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։