ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«ՍԴ-ի և կառավարության միջև թշնամանք է ձևավորվել։ Նրանք իրար դեմ են աշխատում։ Սա հետհեղափոխական խնդիր է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
«Թշնամանքը սկսվել է ՍԴ-ից։ Այն երբևէ իր բարձրության վրա չի եղել։ Բոլորս գիտենք, թե ինչ ձևով է ընտրվել ՍԴ նախագահը։ Բնական է, որ այն Հայաստանում, որը ձևավորվեց հեղափոխությունից հետո, այս կարգի ՍԴ-ն չպետք է իր տեղն ունենար։ Այժմ իրար դեմ աշխատելու մրցակցություն սկսվեց»,- ասել իրավապաշտպանը։
Հարությունյանը չի բացառում, որ Հրայր Թովմասյանի դեմ վարչապետի խոսքը տարբեր ուժային կառույցներ կընկալեն որպես ցուցում՝ գնալ և ինչ-որ բան անել նրա քրեական գործով։
Շարունակությունը՝ տեսանյութում։