ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով:
«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․ հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416»,- ասվում է հաղորդագրության:
--00--ԱՀ