ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել է ՆԳ նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալված կինը հետագա իրացման նպատակով թմրամիջոցները ստացել է Հայաստանից:
Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:
Ձերբակալվածի խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:
Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց նմանակների կամ նոր հոգեմետ նյութերի անօրինական պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում Է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»:
--00--ԿԿ